Բաժին. Տնտեսական

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԱՅՍՕՐՎԱՆԻՑ HI-LINE-Ը ՀԱՍԱՆԵԼԻ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 25 ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ)  ընդլայնել է Հայ Լայն ինտերնետ-ծառայության աշխարհագրությունը: Մարտի 31-ից ծառայությունը հասանելի է Հայաստանի 25 քաղաքներում և ներառում է երկրի բոլոր մարզերը: Մարտ ամսին այն քաղաքների ցանկը, որտեղ հասանելի է Հայ Լայն ծառայությունը, համալրվել է ևս 7 քաղաքով` Վայք, Ջերմուկ, Թումանյան, Չարենցավան, Հրազդան, Արտաշատ և Նոյեմբերյան:

«Վերջին ամսվա ընթացքում, մեք ոչ միայն ընդգրկել ենք նոր քաղաքներ Հայ Լայն ծառայության աշխարհագրության մեջ, այլև էականորեն ավելացրել ենք հնարավորություններն այն քաղաքներում, որտեղ ծառայությունն արդեն իսկ մատուցվում էր: Մենք համոզված ենք, որ մարզերի բնակչության համար Ինտերնետի մատչելիությունը ևս մեկ քայլ է դեպի Հայաստանի տարածաշրջանների համաչափ և ներդաշնակ զարգացում», –  շեշտեց «ԱրմենՏել»-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայ Լայն ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մուտք սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար:  ADSL-ը (Asymmetric Digital Subscriber Line – ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) մոդեմային տեխնոլոգիա է, որը վերածում է սովորական հեռախոսային գծերը արագագործ հասանելիության գծերի:  Այս տեխնոլոգիայով կապուղին անհավասար է բաժանվում մուտքային և ելքային տրաֆիկի միջև` մուտքային տրաֆիկի օգտին: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ADSL տեխնոլոգիայով ինտերնետ ծառայություն սկսեց մատուցել 2007 թվականին` Հայ Լայն անվանմամբ:

Հայ Լայն ծառայության միացման և սպասարկման հետ կապված հարցերով կարելի է զանգահարել 100 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

Share