Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 10.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար – ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,670.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 10.3%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 57.1%-ով և կազմել 1,062.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 20.9%-ով և կազմել 548.4 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 0.5%-ով և կազմել 1,053.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էներգիայի արտադրությունը նվազել է 21.4%-ով և կազմել 1.1 մլն կՎտ ժամ, իսկ արևային կայանների արտադրության ծավալներն աճել են 47.1%-ով և կազմել 5 մլն կՎտ ժամ։

Share