
Հաստատվել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում: 2020-2023 թթ. ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ տարեկան: Այն կնպաստի ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագիրը և նշել. «Ծրագրի իրականացման արդյունքում հստակ կիմանանք երկրում քանի գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա: Երկրորդը՝ կլուծենք սննդի անվտանգության և ինչ-որ առումով հետագծելիության հետ կապված խնդիրը: Այսինքն՝ կիմանանք այս համարանիշով կենդանին որ սպանդանոցում մորթվեց, ինչպես առաքվեց և այլն: Իհարկե, այս համատեքստում նաև պատվաստումների և մյուս հարցերի հետ կապված ամբողջությամբ վերահսկելի իրավիճակ կստեղծենք, ինչը շատ կարևոր է»:
10:50 17/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.50 |
AMD / EUR | 408.00 | 415.00 |
AMD / RUR | 6.55 | 6.80 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս