Բաժին. Տնտեսական

Հայտարարված են մի շարք ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարվել է 10 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կոչ է անում ճանապարհաշինական ընկերություններին ակտիվորեն մասնակցել հայտարարված մրցույթներին և ներկայացնել հայտեր։

Տեղեկացնում ենք, որ՝

  • Մ4-Սևան- «Աղթամար» համալիր- Մ4 կմ 0+000 – կմ 4+737 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 22․06․2020թ․՝ ժամը 15։00։
  • Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 կմ 0+000 – կմ 4+160 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 23․06․2020թ․՝ ժամը 15։00։
  • Հ46-Խոտ կմ 0+000 – կմ 1+963 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 24․06․2020թ․՝ ժամը 15։00։
  • Շիրակ-Կամո կմ 0+000 – կմ 4+627 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 24․06․2020թ․՝ ժամը 16։00։
  • Տ-5-32-Կաթնաջուր կմ 0+000 – կմ 4+370 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 25․06․2020թ․՝ ժամը 15։00։
  • Մ2-Նորավան կմ 0+000 – կմ 4+344 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 25․06․2020թ․՝ ժամը 16։00։
  • Մ6-Եղեգնուտ-Դեբեդ կմ 0+000 – կմ 7+183 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 26․06․2020թ․՝ ժամը 11։00։
  • Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր կմ 0+000 – կմ 9+130 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 26․06․2020թ․՝ ժամը 12։00։
  • Մ11 – Ախպրաձոր կմ 0+000 – կմ 7+828 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 26․06․2020թ․՝ ժամը 15։00։
  • Մ11 – Ախպրաձոր կմ 7+828 – կմ 14+480 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 26․06․2020թ․՝ ժամը 16։00։

Մրցույթների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Share