Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 27.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար – ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,526.2 հազար լիտր գինի։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 27.8%-ով։

Միևնույն ժամանակ, օղու արտադրության ծավալները նվազել են 24%-ով և կազմել 912.8 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 62%-ով և կազմել 83.3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության ծավալները նվազել են 16.2%-ով և կազմել 4,723.3 հազար լիտր։

Share