Բաժին. Տնտեսական

Հայրենական բերքի արտահանումը սկսվել է. արդեն արտահանվել է 111 տոննա ծիրան և 1157 տոննա կեռաս

Սուրենավան, Արմաշ, Երասխ. ծիրանի առաջին խմբաքանակը հենց այս գյուղերն են արտահանել, ուղղությունը՝ Ռուսաստան։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը հայտնում է՝ արդեն արտահանվել է շուրջ 111 տոննա ծիրան։

Օպերատիվ տվյալներ կան նաև կեռասի արտահանումից։ Արտահանվել է 1157 տոննա կեռաս և մոտ 43 տոննա սալոր։

Share