Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյան. Էկոնոմիկայի նախարարությունն առայժմ չունի երաշտի կանխատեսում

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունն առայժմ չունի երաշտի կանխատեսում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 17-ին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե ինչ ծրագրեր են իրականացվելու նախարարության կողմից, եթե երաշտ տեղի ունենա:

«Երաշտի ազդակներ առայժմ չունենք: Հուսով եմ, որ այդ կասկածները տեղի չեն ունենա: Այնուամենայնիվ, եթե նման փաստ արձանագրվի, պետք է մտածենք, թե ինչպես աջակցել գյուղացիներին, քանի որ չկա նման խնդիր, չկա նաև հատուկ միջոցառում»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նորայր Շողիկյան

Share