Բաժին. Տնտեսական

Լույս Հիմնադրամ. ՀՀ ստվերային տնտեսության գնահատումը հարկային համակարգի տեսանկյունից

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տնտեսական ռեֆորմները կարող են հաջողել, եթե հենվում են արժանահավատ և համակողմանի տեղեկատվության վրա: Վերջինս թույլ է տալիս իրականացնել մակրոտնտեսական իրավիճակի ճշգրիտ ախտորոշում՝ հիմքեր ստեղծելով արդյունավետ կառավարչական որոշումների համար: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է ՀՀ ստվերային տնտեսության ծավալների քանակական գնահատումը: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ սույն հետազոտությունում կառուցվել է տնտեսաչափական մոդել` հիմնված կանխիկի պահանջարկի մեթոդի վրա: Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ստվերային տնտեսությունը կազմում է ֆորմալ ՀՆԱ-ի 27-28%-ը: Ընդ որում, սկսած 2016 թվականի կեսերից՝ ՀՀ-ում նկատվել է ստվերի կրճատման տեմպերի դանդաղում: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է վերանայել ՀՀ ստվերային տնտեսության ֆորմալացման ռազմավարությունը՝ կարևորելով հետևյալ 3 ուղղությունները՝ հարկային կանոնների վերանայում, հարկային վարչարարության մոդելի փոփոխություն և կանխիկ գործարքների սահմանափակումներ:

Ներբեռնել Լույս Հիմնադրամի հրապարակած զեկույցն ամբողջությամբ։

Share