Կարմիր գծեր կլինեն միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից  առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացվեն «կարմիր գծերը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 96 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:

Նախագծի ընդունման դեպքում «կարմիր գծերը» փաստացի կվերանան 12 վարչական շրջաններից 10-ում, այսինքն կգործեն երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում:

Բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն «կարմիր գծեր», տեղադրված են լինելու տեսախցիկներ: Եվ վարորդը տուգանվելու դեպքում ստանալու է առնվազն 15 րոպեանոց տեսանյութը: Այսպիսով՝ վարորդներն այսուհետ կտուգանվեն, եթե չեն վճարել համապատասխան վճարը՝ բացառապես տեսանյութի առկայության դեպքում:

Աննա Գրիգորյան

Share