Բաժին. Տնտեսական

Գազպրոմ Արմենիան համաձայն չէ ՀԾԿՀ առաջարկած գազի միջին սակագնի հետ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարծում է, որ գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար, այնինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է 266.71  դոլար տարբերակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բնական գազի սակագների վերանայման հարցով նիստում:

Գազի սակագնի բարձրացման իրենց հայտի դրդապատճառների մասին խոսելիս՝ Թադևոսյանը շեշտեց, որ ներկայումս էլ գործում է 2016-ին գործող սակագինը, թեև 2019-ի հունվարի 1-ից սահմանին գազը գնում են 1000 խմ-ը 165 դոլարով՝ նախկին 150 դոլարի փոխարեն և վաճառում են միջին սակագնով մոտ 255 դոլարով:

«Տարբերությունը 90 դոլար է: Դրանից մոտ 43 դոլարը, որպես ԱԱՀ, վերադարձվել է բյուջե: Ընկերությանը մնացել է 47 դոլար՝ 255 դոլարից: Դրա մեջ 12 դոլարը եղել է  կորուստը՝ բնական տեխնոլոգիական կորուստներ, 19 դոլարը՝ աշխատավարձը: Եվ մնացած 16 դոլարը պետք է ծախսվեր մաշվածության, շահույթի, շահագործման և այլնի համար, ինչը անիրական է»,-ասաց Թադևոսյանը:

«Գազպրոմ Արմենիա»-ն հաշվարկել և ընկերության համար առաջարկել է 60.8 մլրդ դրամի մարժա: Գործող սակագնով փոխհատուցման չափը կազմում է 28.6 մլրդ դրամ: ՀԾԿՀ-ն առաջարկել է 47.6 մլրդ դրամ կամ այլ կերպ ասած՝ գազի՝ 266. 7 դոլար միջին սակագին: Տնօրենը նկատեց՝ այսինքն իրենց առաջարկած մարժայի չափը նվազեցվել է 13.2 մլրդ դրամով կամ 22 տոկոսով:

Թադևոսյանը, ամփոփեց «Գազպրոմ Արմենիա»-ի մոտեցումը ՀԾԿՀ-ի առաջարկի վերաբերյալ, նշեց. «Ընկերությունն ընդունելի է համարում ՀԾԿՀ-ի մոտեցումը՝ բարձրացնելու մեզ հասանելիք մարժան՝ ներկայիս 28.6 մլրդ դրամից, սակայն ոչ բավարար ՀՀ կառավարության և ՀԾԿՀ-ի որոշումներով նախատեսված «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար նախատեսված պարտավորությունները ամբողջական և պատշաճ կատարելու համար: Ուստի, հասկանալով, որ ՀԾԿՀ-ն հակված չէ վերանայել իր դիրքորոշումը, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը խնդրում է սույն որոշումն ընդունելուց հետո հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան գրությամբ մեզ ներկայացնել իմ կողմից նշված ընդամենը 8.3 մլրդ դրամի ՀԾԿՀ-ի կողմից չհիմնավորված և նվազեցման հաշված հիմնավորումները, այսինքն, կրճատվող շուրջ 2000 աշխատողների հաստիքացուցակը և 50 տոկոս կրճատված հումք և նյութերի անվանացանկը, որպեսզի ընկերությունը կարողանա լիցենզիայիով նախատեսված իր հետագա աշխատանքները կազմակերպելու հնարավորությունը և կանխատեսվող խնդիրները ՀԾԿՀ-ի հետ լրացուցիչ քննարկել և գտնել լուծումներ: Մեր կարծիքով՝ ՀԾԿՀ-ի կողմից առաջարկված 266,7 դոլար միջին սակագինը՝ 1000 խմ-ի համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար: Գործող սակագինը 255  դոլար է, «Գազպրոմ Արմենիա»-ի հայտով առաջարկել էր 283 դոլար»,-ասաց Թադևոսյանը:

«Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը  բարձրացել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀն-ն առաջարկել է 266.71 դոլար տարբերակը: Ըստ էության Հանրային ծառայությ

Share