Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ / տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը  շարունակում է հետևողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ:

Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՌԴ-ից Հայաստան  ժամանած ՀՀ  քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը:

Արդյունքում մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50 հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը: Բեռնատարի բեռնախցիկներից մեկից էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝ բանալի պատրաստելու համար նախատեսված ձևանմուշներ՝  ընդհանուր 142 կգ քաշով:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսնանենգության դեմ պայքարի վարչությունում՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ:

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Բագրատաշենի պետական սահմանային անցակետում հսկողություն են իրականացրել Ռուսաստանի Դաշնությունից Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ս.-ի կողմից շահագործվող բեռնատարի նկատմամբ, ինչի արդյունքում նշված բեռնատարի վարորդի խցիկի հանգստի համար նախատեսված հատվածից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված թվով 50 հատ «Samsung» տեսակի բջջային հեռախոսներ, իսկ բեռնատարի բեռնախցիկներից մեկի միջից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 142 կգ ընդհանուր քաշով դատարկ բանալիներ:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսաային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Share