Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար – ապրիլին Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է 67.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 4.8 տոննա գորգեր և գորգագործական արտադրատեսակներ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 67.1%-ով։

Միևնույն ժամանակ գործվածքների արտադրությունն աճել է 1.6 անգամ և կազմել 1.6 տոննա, զուգագուլպաների և գուլպեղենի արտադրությունը նվազել է 46.2%-ով և կազմել 2,981.8 հազար զույգ, իսկ տրիկոտաժե և գործած հագուստների արտադրության ծավալներն աճել են 4.6%-ով և կազմել 1,853.3 հազար հատ։

Share