Բաժին. Տնտեսական

Վահան Արծրունի. Գույքահարկի փոփոխությունները պետք է հետ կանչվեն

«Սիրելի համաքաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս` իմ ֆլեշմոբը հասավ իր բուն նպատակին: Անկատար օրենքը դարձրեց լայն հասարակական քննարկման առարկա:

Հիմա մենք բոլորս միասին պետք է բանաձևենք յուրաքնչյուր քաղաքացիական խմբերի շահերն ու իրավունքները, հարցադրումներն ու պահանջները և պարտադրենք`

1.հետ կանչել օրենքը,

2.կատարել շտկումներ և լրացումներ` հաշվի առնելով բոլոր քաղաքացիների շահերն ու իրավունքները,

3.դնել նոր օրինագիծը հանրային քննարկման, հաշվի առնել նոր լրացումները և դրանից հետո միայն

4.ընդունել ԱԺ-ում:

Միացեք այս ընթացքին, արժանապատվորեն բարձրաձայնեք ձեր իրավունքները և պայքարեք ձեր քաղաքացիական շահերի համար: Այսինքն` սահմանեք ժողովրդավարական ընթացք:

Դա մեր բոլորի քաղաքացիական ՊԱՐՏՔՆ Է:

Ձեզ բոլորիդ սիրող և հարգող, Բնիկ Հայ և Երևանցի`

Վահան Արծրունի», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահան Արծրունին:

Share