Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-մայիսին Հայաստանում արտահանումը նվազել է 8.1%-ով

2020թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,539.2 մլն ԱՄՆ դոլար։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 11.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 766.8 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2020թ. հունվար-մայիս Հայաստանն արտահանել է 886.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,653.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում անկումը կազմել է 8.1%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը կազմել է 12.8%-ով:

Share