Categories: Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Ասֆալտի վրա մորթվող և վաճառվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք

Կառավարությունը փոփոխություն կատարեց Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը:

«Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, թե ոքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցները հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, ևս 36-ը շուտով կսկսի գործել:

«Բայց պարզվում է, որ կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Մեր առաջարկը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջվում են ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը:

Նա թվարկեց 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում դրանք 3-ն են, Գեղարքունիքում 1-ը, Արարատում, Լոռիում և Արագածոտնում՝ 2-ական, Շիրակում՝ 4-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ ներկայում համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ: «Ուստի մենք ասֆալտի վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»,- ասաց վարչապետը:

Share

Հայաստանն անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված իրավական բարեփոխումներ է մեկնարկում

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում  կայացած խորհրդակցական հանդիպման ժամանակ փորձագետները, ՀՀ կառավարության ներկայացուցիչները և այլ շահագրգիռ կողմեր քննարկեցին և վերանայեցին…

3 hours ago

Beeline. 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում

Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության 100 Մբիթ/վրկ գերարագ ինտերնետին կարող են միանալ Նորք-Մարաշ և Շենգավիթ համայնքների բնակիչները: Ժամանակակից VDSL տեխնոլոգիայի…

3 hours ago

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝  այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 2000 դրամի…

3 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 13/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

4 hours ago

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հերթական ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական…

4 hours ago

ՀՀ Կառավարություն. աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին, կստեղծվի մոտ 230 աշխատատեղ

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ԲԱԱՄ վենտչր կապիտալ» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող…

4 hours ago

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր

Պետական եկամուտների  կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:…

7 hours ago

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական  կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Օրերս Ucom ընկերության աշխատակից Ն․Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով՝ դարձնելով Ucom-ը առաջին կորպորատիվ ընկերություն, որն…

7 hours ago

Մեկնարկել է «Cybersecurity»-ի համաֆինանսավորվող դասընթացի գրանցումների փուլը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «CyberSecurity» դասընթաց:…

8 hours ago