Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,166 դրամ

2020թ. հունվար մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,166 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 7.9% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.7%-ով և կազմել 162,064 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.1%-ով և կազմել 204.313 դրամ։

Share