Բաժին. Տնտեսական

ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 06.07.2020թ, ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում:

Այդ վարչական շրջանի «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ՝ թերի են լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները, կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար նախատեսված՝ 10-ից 12-ն ընկած, ժամանակահատվածում սպասարկվել են նաև այլ հաճախորդներ: Մասնագետները տարածքի հանրային սննդի օբեկտներում ևս արձանգրել են խախտումներ, որոնք հիմնականում կապված են եղել ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ, իսկ մի կետում չի կատարվել պատշաճ ախտահանում: Տնտեսավարողները խոստացել են արագ շտկել բոլոր թերացումները:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Խստացված մշտադիտարկումներ են եղել նաև հանրապետության ողջ տարածքում:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը:

Share