Categories: Տնտեսական

«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ն առցանց ձեւաչափով կներկայացնի Հայաստանի ինժեներական ներուժը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 6-10-ը առցանց ձևաչափով անցկացվում է «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2020» խորագրով, արդեն ավանդական դարձած՝ 3-րդ ամենամյա միջոցառումը:

Միջոցառման բացման արարողությանը հունիսի 6-ին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նշել է, որ «Ինժեներական շաբաթը» դարձել է սպասված տեխնոլոգիական միջոցառում, որի կազմակեպման ու անցկացման ուղղությամբ շատ լուրջ աշխատանք է տարվում և  ինժեներությունը՝ հատկապես համակարգային, ընդհանուր ինժեներիան, վերածվում է նոր ալիքի հայաստանյան տնտեսության համար:

«Ցանկանում եմ բարձրաձայնել որոշ ցուցանիշներ, որոնք պատկերացում կտան հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումների մասին:2019 թվականը հատուկ տարի էր. Հայաստանում անցկացվեցին մի շարք կարևորագույն միջոցառումներ, հիմնադրվեց ՀՀ ԲՏԱ նախարարությունը, ինչը առաջնահերթություն էր Հայաստանի նման տեխնոլոգիական լուրջ զարգացում ունեցող երկրի համար։ Ոլորտում, որտեղ ավելի քան 16000 մարդ է ներգրավված, գրանցվեց շրջանառության շուրջ 30% աճ։

Հայաստանում զարգացում են ապրում ինչպես ծառայություններ մատուցող, այնպես էլ բազմաթիվ պրոդուկտներ ստեղծող ընկերություններ և համաշխարհային ճանաչում ունեցող հաջողված ստարտափներ»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Նախարարը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝   Հայաստանից, սփյուռքից, աշխարհի տարբեր երկրներից, արդյունավետ, ինովացիոն շաբաթմաղթել  բոլորին, հույս հայտնել, որ հաջորդ անգամ կունենանք ավանդական`ֆիզիկական ներկայությամբ միջոցառում, և «Ինժեներական շաբաթը» լուրջ դերակատարում կունենա Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոն ճանաչման գործում, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։

Մասնակիցներին ողջունել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ լինելով եզակի միջազգային հարթակ, «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2020»-ն այս տարի ևս կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցների, ինժեներների, գիտնականների, առաջատար փորձագետների, ուսանողների,  կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչների։

«Համավարակով պայմանավորված, այս տարի միջոցառումը կանցկացվի առցանց ձևաչափով՝ համախմբելով մի քանի հարյուր մասնակից՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը։

«Ինժեներական ասոցիացիա»-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանն էլ իր խոսքում կարևորել է, որ «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2020» խորագրով միջոցառումների շրջանակում հայ ինժեներներն այս տարի ևս կստանան հնարավորություն ցուցադրելու Հայաստանում ստեղծված լուծումները:

«Սա հնարավորություն է միջազգային մակարդակով ևս մեկ անգամ խոսելու Հայաստանում առկա գիտական ներուժի մասին»,- նշել է Վարդան Ալեքսանյանը։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2020»-ի նպատակն է ցուցադրել Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին նվաճումները, ներկայացնել նախագծեր և լուծումներ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ ինքնակառավարվող տրանսպորտային միջոցները, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, անլար հաղորդակցությունը, ռադիոհաճախականությունը, արդյունաբերական IOT-ն, սպառողական էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները, մշակող արդյունաբերությունը, ինչպես նաև՝ փնտրել համագործակցության հնարավորություններ աշխարհի ինժեներական և գիտական այլ կառույցների և նախաձեռնությունների հետ, հաստատել կապեր ու գործակցություն:

Միջոցառման շրջանակներում առցանց ձևաչափով կներկայացվեն  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) վերջին նախագծերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող Բարձր տեխնոլոգիական նախաձեռնությունները:

Շաբաթը կեզրափակվի «Բամբիռ» ռոք խմբի առցանց  համերգով:

«Հայաստան – Ինժեներական շաբաթ» միջոցառումների գործընկերներն են YEA Engineering-ը,  Ինժեներական քաղաքը (EC), Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), ՏՀՏ գործատուների միությունը (UEICT), Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը (ԱՃԳԸ), PMI Science-ը,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները (ANEL), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ՆԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC), Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիա (mLab ECA):

«Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագիրը կրող միջոցառումներին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հետեւյալ հայտաձևը (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc3Z61A2g_4chr5UzL2R_H_uszBraBeIOmpA7iX9BQAg_J2jA/viewform):

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 07/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

21 hours ago

Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերի ներուժին։…

23 hours ago

Նորարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը

Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ,…

23 hours ago

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հուլիս ամսվա տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիս ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։ Հուլիս ամսին Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների…

23 hours ago

Ըստ Bloomberg-ի՝ Մարկ Ցուկերբերգը երրորդն է աշխարհում՝ 100 միլիարդ դոլարը գերազանցող կարողությամբ

Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել Է 100 միլիարդ դոլարը: Այդ մասին օգոստոսի 7-ին վկայում են միլիարդատերերի…

1 day ago

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսավարողներին արհեստականորեն չտրոհել բիզնեսը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ձեռնարկվել և իրականացվել են 1750 օպերատիվ-հետախուզական…

1 day ago

ՀԿԵ. Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Հարավկովկասյան երկաթուղու չորս վետերաններ կդառնան երիտասարդ մասնագետների դաստիարակներ: Իրենց փորձով և մասնագիտական նրբություններով երիտասարդ երկաթուղայինների հետ այսուհետ կիսվելու են Նորիկ…

1 day ago

Քննարկվել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետաջակցության ծրագրի բարելավման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 6-ին նախաձեռնել է ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում` քննարկելու «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի…

1 day ago

Զվարթնոց միջազգային օդանավակայանում իրականացվելու է ուղևորների հեռահար ջերմաչափում «խելացի» սաղավարտներով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցներն այսուհետև շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձևով կջերմաչափեն ուղևորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս…

1 day ago