Բաժին. Տնտեսական

Ամերիա. ՏՀՏ ոլորտը Հայաստանում՝ առցանց պանելային քննարկում

Ամերիա ՓԲԸ-ն և Գործարարության աջակցման գրասենյակը հրավիրում են հետևելու «Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում» առցանց պանելային քննարկմանը, որը կկայանա Ամերիա խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված «Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում» հետազոտության ներկայացման շրջանակներում:

Քննարկմանը կմասնակցի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Պանելային քննարկումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 10-ին, ժ. 15:00-ին՝ https://bit.ly/31wfqnc հղմամբ: Մասնակիցները նաև հնարավորություն ունեն տեղում ուղարկելու հարցեր պանելային քննարկման մասնակիցներին: Պանելային քննարկմանը կարելի է հետևել նաև Ֆեյսբուքյան live տարբերակով՝ https://www.facebook.com/AmeriaMAS/ կամ https://www.facebook.com/BSO.Armenia/ էջերում: Ներբեռնել օրակարգը

Պանելային քննարկման կազմակերպիչներ.

Տիգրան Ջրբաշյան՝ Ամերիա ՓԲԸ, Կառավարման խորհրդատվական ծառայությունների տնօրեն

Գևորգ Պողոսյան՝ Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար

Share