Categories: Տնտեսական

Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իգոր Նազարուկի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանը  հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Նազարուկին  վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար։

«Ես համոզված եմ, որ այդ տարիները մեծ ներդրում են եղել մեր երկու  բարեկամ ժողովրդի կապերի ամրապնդմանը։ Եվ, չնայած տնտեսական հարաբերությունները այն ծավալը չունեն, որ մենք կցանկանայինք ունենալ, բայց հատկապես այն աշխատանքը, որ իրականացվել է նաև Ձեր մեծ ջանքերի շնորհիվ, անպայման կբերի սպասվող արդյունքներին», – ասել է նախարար Խաչատրյանը։ Նա նշել է, որ օրերս աշխատանքային քննարկում է ունեցել իր գործընկեր՝ Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար, Տնտնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Վիտալի Դրոժժայի հետ, որի ընթացքում քննարկվել է հանձնաժողովի որոշումների ընթացքը։ Նախարարը հույս է հայտնել, որ բոլոր երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Նա կարևորել է ինչպես երկկողմ համագործակցության ընդլայնումը, այնպես էլ արդյունավետ փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։

Իգոր Նազարուկը, շնորհակալություն հայտնելով նախարարին իր աշխատանքը բարձր գնահատելու համար՝ միաժամանակ նշել է, որ այդ գնահատականը Բելառուսի դեսպանության ողջ անձնակազմի աշխատանքի արդյունքն է, նաև հայկական կողմի արժանիքը։ Նա ընդգծել է Էկոնոմիկայի նախարարության և անձամբ նախարար Խաչատրյանի հետ արդյունավետ համագործակցությունը, նաև անդրադարձել նախկին նախարարների հետ աշխատանքը՝ նրանց ևս հայտնելով իր շնորհակալությունը։

Բելառուսի դեսպանն անդրադարձել է Հայաստանում ընթացող և նախանշվող գործարար ծրագրերին, որոնց թվում հիշատակել է հայ-բելառուսական անտառի հիմնումը Սևանա լճի մոտակայքում և կարևորել այդ ուղղությամբ աշխատանքի շարունակականությունը․«Անտառը մարդու, նաև երկրի և մոլորակի թոքերի նկատմամբ հոգատարության դրսևորում է։ Մեր սերունդները կգնահատեն դա։ Եվ կաևոր է, որ մենք դա չենք անում այժմեական հետաքրքրությունների համար, այլ մեր ղեկավարներն ու ժողովրդները հայացք են ուղղում դեպի ապագան», – ասել է Իգոր Նազարուկը: Ողջունելով որոշակի ընդմիջումից հետո հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վեսկսման գործընթացըը` դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում Մինսկում կայանալիք հերթական նիստին կարգանագրվեն նոր հաջողություններ։

«Ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի մեր համագործակցության ընթացքը ոչ մի պարագայում չդանդաղի․ միշտ կապի մեջ կլինեմ ինչպես մեր բելառուս գործընկերների, այնպես էլ իմ հայ ընկերների հետ և կշարոքւնակեմ աշխատել հանուն մեր ընդհանուր գործի հաջողության, որպեսզի մեր երկրներն ավելի ուժեղ և անկախ լինեն, իսկ մեր ժողովրդներն ապրեն բարեկեցիկ կյանքով և լինեն պաշտպանված», – իր խոսքը եզրափակել  Իգոր Նազարուկը։

Հանդիպման ավարտին, Տիգրան Խաչատրյանը, որպես համատեղ արդյունավետ աշխատանքի գնահատանքի դրսևորում, Իգոր Նազարուկին է հանձնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հուշամեդալը։

Share

Մաքսային արտոնություն՝ Երևանում ՋԷԿ-ի կառուցման 270 մլն դոլարի ներդրումային նախագծի համար. տեսանյութ

ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար, ինչպես նաև նախագիծն իրականացնելու համար ներդրվել…

22 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 07/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

2 days ago

Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերի ներուժին։…

2 days ago

Նորարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը

Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ,…

2 days ago

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հուլիս ամսվա տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիս ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։ Հուլիս ամսին Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների…

2 days ago

Ըստ Bloomberg-ի՝ Մարկ Ցուկերբերգը երրորդն է աշխարհում՝ 100 միլիարդ դոլարը գերազանցող կարողությամբ

Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել Է 100 միլիարդ դոլարը: Այդ մասին օգոստոսի 7-ին վկայում են միլիարդատերերի…

2 days ago

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսավարողներին արհեստականորեն չտրոհել բիզնեսը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ձեռնարկվել և իրականացվել են 1750 օպերատիվ-հետախուզական…

2 days ago

ՀԿԵ. Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Հարավկովկասյան երկաթուղու չորս վետերաններ կդառնան երիտասարդ մասնագետների դաստիարակներ: Իրենց փորձով և մասնագիտական նրբություններով երիտասարդ երկաթուղայինների հետ այսուհետ կիսվելու են Նորիկ…

2 days ago

Քննարկվել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետաջակցության ծրագրի բարելավման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 6-ին նախաձեռնել է ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում` քննարկելու «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի…

2 days ago