Բաժին. Տնտեսական

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է հանձնաժողովի նախորդ օրվա նիստին  երկրորդ ընթերցմամբ ներկայացված` Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն անդրադարձել է խնդրահարույց դրույթներին եւ տեղեկացրել, որ հստակեցվել են բոլոր հարցերը: Պատգամավորները բարձրաձայնել են հարցադրումներ, որոնք առնչվել են հանքավայրի գրավադրմանը, պաշարների վերագնահատմանը, վերընթաց պոչամբարների արգելմանը, ապարների լցակույտերի ճակատագրին, փորձաքննությունների մեջ տեսչական մարմինների ներառմանն ու այլ խնդիրների:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները քվեարկությամբ կողմ դիրքորոշում են ներկայացրել:

Share