Բաժին. Տնտեսական

Երևանի սննդի շղթայի տնտեսավարողները պահում են բարձր նշաձողը. խախտումներ չեն արձանագրվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է պարետի որոշումների նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում: Յուրաքանչյուր հերթական ստուգայցի ժամանակ առավել բարվոք պատկեր է գրանցվում: Վերջին երեք օրերին արձանագրված խախտումների նվազման դրական ցուցանիշը պահպանվել է նաև այսօր. Երևանի Ավան վարչական շրջանի խանութներում, սննդամթերքի արտադրություններում և հանրային սննդի կետերում խախտումներ չեն հայտնաբերվել: Սա Տեսչական մարմնի կողմից հանրության հետ տարվող ամենօրյա բարդ, ժամանակատար ու պատասխանատու աշխատանքի արդյունք է:

Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր կասեցվել է երկու տասնյակից էլ քիչ կազմակերպությունների գործունեությունը:

Ողջունելով տնտեսավարողների պատասխանատու վերաբերմունքը, այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն անընդհատ հորդորում է չթուլացնել զգոնությունը և խստորեն պահպանել պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը` նպաստելով համավարակի շուտափույթ հաղթահարմանը:

Share