Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնում է մի շարք ձեռնարկատիրական հմտությունների զարգացման նախագծեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնում է մի շարք ձեռնարկատիրական հմտությունների զարգացման նախագծեր։ Նախագծերի շրջանակում նախարարությունը նպատակ ունի հավաքագրել հետևյալ ոլորտների և ներքոնշյալ չափանիշներին համապատասխանող դասընթացավարների տվյալների շտեմարան։

Մասնագիտությունը․

  1. Մարքեթինգ և հանրային կապեր (PR)
  2. Իրավաբանություն
  3. Ֆինանսներ և հաշվապահություն
  4. Գործառնություններ

Կրթություն և փորձ․

  • Բակալավրի աստիճան համապատասխան ոլորտում,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա փորձ ոչ ֆորմալ կրթության ոլորտում

Բոլոր այն մասնագետները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ պահանջներին և հետքրքրված են ոլորտի տարբեր նախագծերում ներգրավված լինել որպես դասընթացավար, խնդրում ենք մինչև օգոստոսի 10-ը sme@mineconomy.am էլեկտրոնային հասցեին ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ նամակի վերնագրում նշելով իրենց մասնագիտությունը, իսկ բովանդակության մեջ հակիրճ և հիմնավոր նկարագրելով, թե  ինչո՞ւ են հետաքրքրված տվյալ հայտարարությամբ։

Հարցերի դեպքում զանգել 011 597 115 հեռախոսահամարով։

Share