Բաժին. Տնտեսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 30/07/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.81%-ով և կազմել 40.09 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 43.18 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.79%-ով և կազմել 1994.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.49%-ով և կազմել 24.24 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 4.13%-ով և կազմել 919.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.59%-ով և կազմել 1719.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.55%-ով և կազմել 6428.00 դոլար, կապարի գինն աճել է 0.51%-ով և կազմել 1860.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.82%-ով և կազմել 13771.00 դոլար, անագի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 17884.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.12%-ով և կազմել 2284.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.40%-ով և կազմել 15939.00 դոլար, կոբալտի գինն աճել է 1.75%-ով և կազմել 29000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.85%-ով և կազմել 26313.65 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 3246.22 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 10587.81 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 3.45%-ով և կազմել 12379.65 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.13%-ով և կազմել 4852.94 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 2.31%-ով և կազմել 5989.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.66%-ով և կազմել 1232.35 կետ:

Share