Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ. բարձրացվում է պատահարների դեպքում էլեկտրոնային լրացման եղանակով տուժողի կողմից ակնկալվող վնասի առավելագույն չափը

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սույն թվականի օգոստոսի 1-ից բարձրացվում է  Երևան քաղաքում «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով գրանցվող պատահարների դեպքում տուժողի կողմից ակնկալվող վնասի առավելագույն չափը։ Մասնավորապես ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը 100 000 ՀՀ դրամից բարձրացվում է մինչև 200 000 ՀՀ դրամ Երևան քաղաքում տեղի ունեցած այն ապահովագրական պատահարների գծով, որոնց վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը լրացվել է բջջային հավելվածի միջոցով։

Բջջային հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով և հաշված րոպեների ընթացքում։ Իսկ կատարված փոփոխության նպատակն է նվազեցնել Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների առաջացումը՝ ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող պատահարների շրջանակների ընդլայնման միջոցով։

Հիշեցնում ենք, որ «ASWA» բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» և «Google Play Store» հարթակներից։

«ASWA» բջջային հավելվածի հղումներն են

«App Store» հարթակում՝ https://apps.apple.com/am/app/aswa/id1496323455

«Google Play Store» հարթակում՝ https://play.google.com/store/apps/details?id=am.aswa.aswa

Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին և ուղեցույցներին կարող եք ծանոթանալ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքում հետևյալ հղումով՝ https://www.appa.am/index.php?al=agreed_declaration

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share