Բաժին. Տնտեսական

«Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը թուլատրել են շարունակել

«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը կարելի կլինի վերսկսել օգոստոսի 3-ին՝ Դանիայի նոր թույլտվության բողոքարկման ժամկետը լրանալուց հետո, նույնիսկ եթե այդ որոշման համար վճռափոխության գանգատ ներկայացվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են Դանիայի Էներգետիկական գործակալությունում (DEA): Ավելի վաղ DEA-ն հայտարարել Էր, որ փոփոխություններ Է մտցրել դանիական ջրերում «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման հարցում Nord Stream 2 AG-ի թույլտվության մեջ:

Մասնավորապես, ընկերությանն այժմ թուլատրված Է նախագծի իրագործման ժամանակ օգտագործել ոչ միայն դինամիկ, այլեւ խարսխային դիրքավորմամբ նավեր: «Հյուսիսային հոսք-2» նախագիծը ենթադրում Է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի շինարարություն ՌԴ-ի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա:

Այն իրագործում Է Nord Stream 2 AG-ը՝ միակ բաժնետիրոջ՝ «Գազպրոմ»-ի հետ: Եվրոպական գործընկերները՝ Royal Dutch Shell-ը, OMV-ը, Engie-ն, Uniper-ը եւ Wintershall-ը, նախագիծը միագումար ֆինանսավորում են 50 տոկոսով, այսինքն՝ յուրաքանչյուրը մինչեւ 950 մլն եվրո գումարով: Նախագծի դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ը, որը ԵՄ-ում առաջ Է քաշում իր հեղուկացված բնական գազը, ինչպես նաեւ Ուկրաինան, որը վախենում Է կորցնել տարանցումը: Նահանգները դեկտեմբերին պատժամիջոցներ Էին սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ՝ ընկերություններից պահանջելով անհապաղ դադարեցնել գազատարի անցկացումը: Շվեյցարական Allseas-ը գործնականում միանգամից հայտարարեց այդ աշխատանքները կասեցնելու մասին: ՌԴ-ն քանիցս նշել Է, որ նախագիծն առեւտրային Է եւ շահավետ Եվրոպայի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share