Բաժին. Տնտեսական

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 888 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 30-ի դրությամբ  կայացվել է 4 888  կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝   60 313 ստուգում, որից միայն  688-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Share