Բաժին. Տնտեսական

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՇԱՀՈՂ ՀԴՄ-ՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԿԱՎԵԼԱՆԱ

ՀՀ կառավարությունը լրացրել եւ փոփոխել է հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով վիճակահանության եւ պարգեւավճարների տրամադրման իր ավելի վաղ ընդունած որոշումը։ Ակնկալվում է, որ դրա շնորհիվ կմեծանա շահող հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոնների քանակը, ինչը ֆիզիկական անձանց կշահագրգռի պահանջելու ՀԴՄ կտրոն եւ միաժամանակ որոշ չափով կբարձրացնի հասարակության հետաքրքրությունը հանրային հսկողության այս մեխանիզմի նկատմամբ։

Share