Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-հունիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 3,802.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 4.4%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 7.9%-ով և կազմել 1,175.9 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 22.2%-ով և կազմել 1,043.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 30.7%-ով և կազմել 1,572.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 22.2%-ով և կազմել 1.4 մլն կՎտ ժամ, իսկ արևային կայանների արտադրությունն աճել է 42.6%-ով և կազմել 8.7 մլն կՎտ ժամ։

Share