Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-հունիսին Հայաստանում կաթի արտադրությունն աճել է 15.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,995.9 հազար լիտր կաթ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 15.6%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 9.1%-ով և կազմել 11,389.9 տոննա, մածունի արտադրությունն աճել է 5%-ով և կազմել 5,117.1 տոննա, թթվասերի արտադրությունն աճել է 6.9%-ով և կազմել 3,400.9 տոննա, կաթնաշոռի արտադրությունն աճել է 2.4%-ով և կազմել 908.2 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունը նվազել է 2.6%-ով և կազմել 7,792.3 հազար լիտր։

Share