Բաժին. Տնտեսական

Ատոմային ոլորտը 75 տարեկան է

1945 թվականի օգոստոսի 20-ը դարձել է խորհրդային ատոմային արդյունաբերության պատմության մեկնարկային կետը, որից իր սկիզբն է վերցնում նաև Հայաստանի միջուկային ոլորտը։ Այդ օրը ԽՍՀՄ «միջուկային նախագծերի» աշխատանքները ղեկավարելու նպատակով պաշտպանության Պետական կոմիտեին կից ստեղծվել է հատուկ կոմիտե, ինչպես նաև Առաջին գլխավոր վարչությունը՝  ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների Խորհրդին կից։

Այդ ժամանակներից ատոմային ոլորտի մասնագետները ապահովում են էներգիայով քաղաքներ, զարգացնում գիտությունը և նոր տեխնոլոգիաները։ Երկար տարիներ ոլորտը եղել է ամենափակ ճյուղերից, և նույնիսկ խաղաղ նվաճումների մասին ընդունված չէր խոսել։ Մարդկանց մեծամասնությունը չի էլ  մտածում, որ այսօր մեզ հասանելի շատ տեխնոլոգիաներ և լուծումներ՝ բժշկական ախտորոշիչ սարքավորումներից մինչև անվտանգության համակարգեր, մշակվել և պատրաստվել են ատոմային արդյունաբերության ձեռնարկություններում։

Հայաստանն ունի հարուստ ատոմային պատնություն։ 1976 թվականից երկրում գործում է ԱԷԿ-ը։ Հայկական ԱԷԿ-ի շինարարությունը՝ խորհրդային ատոմագործների եզակի տեխնոլոգիական լուծում էր, քանի որ նախկինում սեյսմիկ գոտիներում ատոմակայան չեն կառուցել․ մշակվել է սեյսմակայուն ռեակտորային կայանը, նախագծվել են աշխարհում ամենաբարձրներից հովացման աշտարակներ, զրոյից ստեղծվել են նորմատիվային հիմքերը։ Հայկական ԱԷԿ-ի օրինակով կառուցվել են ատոմակայաններ այլ երկրներում։

Հայկական ԱԷԿ-ը՝ միակն է տարածաշրջանում և ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ներկայում երկարաձգվում է կայանի երկրորդ էներգաբլոկի շահագորժման ժամկետը։ Նախագիծն իրականացվում է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի հետ համատեղ և ուղղված է կայանի արդյունավետության և անվտանգության բարձրացմանը։

Ատոմային ոլորտի կայացման և զարգացման գարծում էական ներդրում են ունեցել հայ գիտնականներն ու մասնագետները։ Ատոմային արդյունաբերության 75-ամյակի շրջանակում Մոսկվայում կտեղադրվեն հուշատախտակներ՝ նվիրված ոլոտի գործիչներին, այդ թվում հայ գիտնական և պետական գործիչ, ատոմային էներգիայի օգտագործման ԽՍՀՄ Պետկոմիտեի նախագահ Անդրանիկ Մելքոնի Պետրոսյանցին։

Ատոմային արդյունաբերության 75-ամյակին նվիրված կայք․

«Ռոսատոմ» -ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական ​​հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

 Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Share