Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-հունիսին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 31.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3,921.6 հազար լիտր գինի, ինչը 2019թ. համադրելի ցուցանիշից պակաս է 31.7%-ով։ Ցուցանիշը ներառում է նաև շամպայն գինիները, որոնց արտադրության ծավալները նվազել են 33.7%-ով և կազմել 167.3 հազար լիտր։

Մասնավորապես, օղու արտադրությունը նվազել է 20.8%-ով և կազմել 1,607.3 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 77.2%-ով և կազմել 96.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 13.3%-ով և կազմել 10,528.6 լիտր։

Share