Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.7%-ով

2020թ. հունվար-հուլիս ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է առևտրի շրջանառության, բնակչությանը մատուցված ծառայությունների և շինարարության ծավալների կրճատումը: Աճ է արձանագրվել արդյունաբերական արտադրանքի ոլորտում։

Այսպես, հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.3%-ով, շինարարությունը նվազել է 22.6%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 11.0%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 9.30%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1 060 154.8 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1 517 758.7 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 968 757.2 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 137 567.7 մլն ՀՀ դրամ։

Share