Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. Հյուսիսային ԱՏԳ ամբողջական գործարկմանն ընդառաջ մաքսային մոտ 50 ծառայող վերապատրաստվել է

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատակիցները մասնագիտական երկամսյա վերապատրաստում են անցել: ՊԵԿ ուսումնական կենտրոնի աջակցությամբ հեռավար եղանակով կազմակերպված տեսական դասընթացին հաջորդել են գործնական պարապմունքները ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներում:

Մոտ 50 մասնակից կատարելագործել է մասնագիտական հմտությունները և խորացրել մաքսային արժեքի որոշման, ապրանքային հայտարարագրի լրացման կարգի, ապրանքների դասակարգման ու մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գիտելիքները: Դասընթացի վերջին օրն ամփոփվել են մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխանները:

Վերապատրաստում անցած մասնագետները Գյումրիում ԱՏԳ կենտրոնի ամբողջական գործարկումից հետո սպասարկելու են մաքսային գործընթացները:

Share