Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար – հուլիսին արտահանումը Հայաստանում նվազել է 6.4%-ով

2020թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,738.7 մլն ԱՄՆ դոլար։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 11.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,071.3 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2020թ. հունվար-հուլիս Հայաստանն արտահանել է 1,333.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,405.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում անկումը կազմել է 6.4%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 13.7%։

Share