Բաժին. Տնտեսական

Հակոբ Արշակյան. ընթացքի մեջ է «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 26-ին՝ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2020 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանում ընթացքի մեջ է «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը

Հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում են այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներ:

Այս պահին դիմորդների ընդհանուր թիվը կազմում է 3245, որից ՀՀ մարզերից և Արցախից՝ 1603 (49.3%), Երևանից՝ 1642 (50.6%):

Այժմ սովորում է՝ 1200 ուսանող, որոնցից մարզերից՝ 574, Երևանից՝ 626:

Վերջին քննությանը մասնակցել և շեմը հաղթահարել է՝  280 ուսանող: Առաջիկա քննությանը մասնակցելու է 82 դիմորդ: Ավարտել են և սպասում են իրենց վկայականներին՝ 342 ուսանող:

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են նշված ուղղություններով դասընթացները՝

Java/Spring fr.,   React.JS, Node.JS, Android, .Net / C#, Python, Quality Engineering, Android, Web (HTML/CSS), UI/UX, Technical Recruitment, Product Management, Project Management, Technical Recruitment, Digital Marketing / SEO,SMM, Machine Learning, CyberSecurity, SАS base:

Դասընթացներն իրականացվում են համաֆինանսավորմամբ՝ մասնակցի վարձավճարը, կախված քնության արդյունքներից, համապատասխան չափով ֆինանսավորվում է:

Իրականացվելու է Սկսնակ (Beginner) և Միջին (Intermediate) փուլերով:

Թիրախային խմբերն են՝ Ուսանողներ, ԲՏ ոլորտի սկսնակներ, ԲՏ ոլորտում աշխատող մասնագետներ, Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային և նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն և վերապրոֆիլավորվել, COVID հետևանքով խոսցելի խմբում հայտնված մարդիկ:

Հայտերի գրանցման և տեղեկատվության համար գործարկվել է միասնական՝ www.edu.hti.am հարթակը, որը հնարավորություն կտա ամբողջական տեղեկատվություն ստանալու ծրագրի մասին, ծանոթանալու ամենօրյա թարմացումներին և դասընթացների գրանցման ընթացակարգերին:

Վիճակագրություն

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի 18 ուղղություններով հուլիսի 16֊ից մեկնարկած հավաքագրման արդյունքում՝

Առ 25.08.2020 դիմորդների ընդհանուր թիվը կազմում է 4493, որից ՀՀ մարզերից և Արցախից՝ 2269 (50.5%), Երևանից՝ 2224 (49.4%):

Քննությանը մասնակցել են 2044, մարզերից՝ 1023 , Երևանից՝ 1021:

Այժմ սովորում են՝  426 ուսանող, որոնցից մարզերից՝ 191, Երևանից՝ 235:

Վերջին քննությանը մասնակցել և նախապատվության շեմը հաղթահարել է՝  902 ուսանող:

Share