Բաժին. Տնտեսական

Իրականացվում են Ազգային Վենչուրային Հիմնադրամի ձևավորման աշխատանքները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 26-ին՝ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2020 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։

Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի (TPQI) ծրագիրը, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ, նպատակ ունի ամրապնդելու կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման և բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում: Վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է 2014 թվականի օգոստոսին, սակայն այն վերաձևակերպվել է 2020 թվականի փետրվարին:

Ծրագրի շրջանակներում ՀՀ ԲՏԱՆ-ի նախաձեռնությամբ իրականացվում են Ազգային Վենչուրային Հիմնադրամի ձևավորման աշխատանքները:

Մշակվել են «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» վարկային ծրագրի ներքո իրականացվող  «Ազգային վենչուրային ֆոնդի ուղեցույց»-ի առաջին և երկրորդ մասերը։ ԱՎՖ կառավարչի համար նախատեսված կարգերի և կանոնների մշակումը վերջնականացման փուլում է, ինչի վեջնականացումից հետո կազմակերպվելու է Հիմնադրամի կառավարչին ընտրելու մրցույթ։ Այս պահին կապ ենք պահպանում տարբեր վենչուրային հիմադրամների հետ։

Ծրագրի շրջանակներում ՀՀ ԲՏԱՆ-ի կողմից վերահսկողություն է իրականացվում և կոորդինացվում են հետևյալ ծրագրերը՝

  • Ինժեներական քաղաք – Կատարվել են տարածքի բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, կազմվել է ենթակառուցվածքների նախագիծը` մանրամասն նկարներով, ջրամատակարարման կառավարման սխեմաներով, թափոնների կառավարման համակարգով, էլեկտրականությամբ, խելացի կառավարման և կառավարման համակարգերով, խելացի անվտանգության համակարգերով, բոլոր ծառայությունների խելացի ինտեգրմամբ: Պետական մարմիններից և այլ մատակարարներից բոլոր տեխնիկական բնութագրերը ընթացքի մեջ են կամ արդեն ստացվել են:

«Կիբեռանվտանգության ինկուբատորի և R&D լաբորատորիա» կենտրոնն իրականացնելու է Կիբեռանվտանգության ստանդարտների պարբերական վերանայում և չափանիշների հաստատում, ստանդարտների կիրառելիության ստուգում և համակարգերի սերտիֆիկացում, պետական և մասնավոր հատվածին կիբեռանվտանգության խորհրդատվական ծառայությունների մատուցում և աջակցում, կիբեռանվտանգության ոլորտում որակյալ աշխատուժի պատրաստում, կիբեռանվտանգության ստանդարտների, միջազգային փորձի վերլուծություն և պարբերական հաշվետվությունների մշակում, կիբեռանվտանգության գրագիտոթյան բարձրացման և գիտելիքների զարգացման միտված ուղեցույցների մշակում՝ հանրային և մասնավոր հատվածի համար, կիբեռանվտանգության, արհեստական բանականության հետազոտական նախագծերի իրականացում և «ԴԵՄՈ» լաբորատորիաների ստեղծում, ինկուբացիոն/աքսելերացիոն ծրագրերի տրամադրում,  կիբեռանվտանգության ոլորտում ստարտափերի աջակցում և խթանում։

Նորարարության զարգացման և մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ Հունիսի 25-ից 26-ը տեղի է ունեցել «Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի» վերջին փուլը՝ «Նորարարության զարգացման և մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների» վենչուրային համաժողովը, որը տևել է 2 օր։ Համաժողովին մասնակցել են սեպտեմբեր ամսին դիմած 88 կազմակերպություններից 20-ը, որոնցից 7-ը կճանաչվեն հաղթող (տնօրենների խորհուրդի հաստատումից հետո)։ Հաջորդ մրցույթը կմեկնարկի հուլիսի վերջից։ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող կտրամադրվի դրամաշնորհով՝ մինչև 50%-ի, իսկ Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչև 85%-ի չափով ֆինանսավորում

Share