Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-հունիսին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 0.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,025 տոննա միս։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 0.7%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղեին արտադրությունը նվազել է 4.7%-ով և կազմել 5,297.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 42.2%-ով և կազմել 1,488.3 տոննա։

Share