Բաժին. Տնտեսական

Beeline-ը կապ չունի զանազան որոնողական համակարգերում տարբեր մրցանակների խաղարկության հետ

Beeline Հայաստանից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վերջերս ընկերությունը ստանում է բաժանորդներից ահազանգեր Beeline Armenia-ի կողմից որոնողական համակարգերում տարբեր մրցանակների ստացման մասին։

Ընկերությունը տեղեկացնում է, որ որևէ կապ չունի այդ ամենի հետ և հորդորում նման հաղորդագրություն ստանալու դեպքում չհետևել վերջինիս հրահանգներին։

Ընկերության կողմից իրականացվող ակցիաների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ սոց․ ցանցերում՝ պաշտոնական էջերից, My Beeline Armenia հավելվածից կամ պաշտոնական կայքից՝ www.beeline.am

Share