Տնտեսական

Իրականացվել է մոտ 80 մլրդ դրամի վարկավորում. Մարտին Գալստյան

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում բանկերը կառավարության օժանդակության ծրագրերով իրականացրել են 80 մլրդ դրամի վարկավորում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այս տարվա ֆենոմենը կայանում է նրանում, որ վարկավորման հիմնական աճն արձանագրում ենք երկու սեգմենտում՝ գյուղ և բիզնես վարկեր: Եվ աճի հիմնական դրայվերներից մեկն էլ հենց կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացումն է, որը իրականացվում է բանկերի հետ համատեղ: Ու մենք կառավարության օժանդակության ծրագրերով մոտ 80 մլրդ դրամի վարկավորում ենք իրականացրել»,-ասաց Գալստյանը:

Բանկերն իրենց սեփական միջոցների հաշվին ևս վարկավորում իրականացում են: Ընդ որում, սպառողական վարկերի աճը որոշակի դանդաղում ունի,  անցյալ տարի ավելի թույլ էին աճում բիզնես վարկերը, այս տարի՝ ավելի արագ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով մշակել էր օժանդակության ծրագրեր, այդ թվում  արտոնյալ վարկերի տեսքով:

Աննա Գրիգորյան

Share