Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-հուլիսին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,886.7 հազար լիտր գինի, որից փրփրուն՝ 221.7 հազար լիտր։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 24%-ով, իսկ փրփրուն (շամպայն) գինիների արտադրությունը նվազել է 26%-ով։

Միևնույն ժամանակ, վիսկիի արտադրությունը նվազել է 76.4% և կազմել 119.4 հազար լիտր, օղու արտադրությունը նվազել է 24.5%-ով և կազմել 2,021.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 11.3%-ով և կազմել 14,166.2 հազար լիտր։

 

Share