Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-հուլիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 9.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. առաջին 7 ամսում Հայաստանում արտադրվել է 214,011.0 տոննա պղնձի խտանյութ, 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9.1%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 31.3%-ով և կազմել 8,323.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել 1.8 անգամ և կազմել 14,697 տոննա։

Share