Տնտեսական

Brent նավթի գինը 3 տոկոսով աճում է

Լոնդոնի ICE սակարանում 2020 թվականի դեկտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը բարձրացել Է մեկ բարելի դիմաց մինչեւ 40,5 դոլար, ինչը 3 տոկոսով բարձր Է նախորդ առեւտրաշրջանի փակման մակարդակից: Այս մասին են վկայում առեւտրական հարթակի տվյալները:

WTI նավթի գինը բարձրանում Է 3,35 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 38,29 դոլար:

Ռուսական ռուբլին Մոսկվայի սակարանի արժութային սակարկությունների ընթացքում իջնում Է ամերիկյան դոլարի նկատմամբ 0,19 տոկոսով՝մեկ դոլարի դիմաց մինչեւ 78,35 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը աճում Է մինչեւ 92,1 ռուբլի, ինչը 0,52 տոկոսով բարձր Է նախորդ առեւտրաշրջանի փակման նշագծից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share