Տնտեսական

Երևանի բյուջեից 1 մլրդ 825 հազար դրամ է տրամադրվել 100 ավտոբուս գնելու համար

Երևանի ավագանին հոկտեմբերի 6-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում 1 մլրդ 825 հազար դրամ հատկացնել 100 ավտոբուս գնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավտոբուսների գնման մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, և գումարը հատկացվեց ընկերության՝ նախատեսվող պայմանագրային պարտավորությունների հետագա ընթացքը ապահովելու նպատակով:

Փոփոխությունները ներկայացրեց Երևանի քաղքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը:

Որոշումն ընդունվեց 46 «կողմ« ձայնով:

Լիլիթ Դեմուրյան

Share