Տնտեսական

Քննարկվել են ԱՀԿ-ի հետ բանակցային գործընթացին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 8-ին կայացել է խորհրդակցություն՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում ընթացող ՀՀ մաքսատուրքերի սահմանային ամրագրված դրույքաչափերի պարտավորությունների փոփոխման բանակցությունների ընթացքի քննարկման նպատակով։

Խորհրդակցությունն ընթացել է տեսակապի ձևաչափով՝ բանակցային խմբի և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Խորհրդակցությանը մասնակցել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, բանակցային խմբի ղեկավար Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնևը, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության և ԵՏՀ ներկայացուցիչներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացին առնչվող խնդիրներն ու հարցերը, ներկայացվել են անդամ պետությունների մոտեցումները։ Արդյունքում ձևավորվել են միասնական դիրքորոշումներ և կայացվել համապատասխան որոշումներ։

Share