Տնտեսական

Վիվա-ՄՏՍ-ը 100 մլն դրամ, իսկ Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամի դուստր ընկերությունների աշխատակիցները 31 մլն դրամ են նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին

Համահայկական շարժումը օրեցօր նոր թափ է ստանում: Վիվա-ՄՏՍ ընկերությունը, միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, 100 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին:

Բացի այդ, Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամ դուստր ընկերության աշխատակիցները ևս կազմակերպել են հանգանակություն և հիմնադրամին փոխանցել հավաքագրված 31 միլիոն ՀՀ դրամը:
Ընդհանուր առմամբ, հիմնադրամին է նվիրաբերվել 131 միլիոն դրամ, որն ուղղվելու է հայրենիքի ամենահրատապ կարիքների լուծմանը:

Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։

Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա՝

www.himnadram.org

Share