Տնտեսական

ԵՄ-ի ավտոմոբիլային շուկան տարեսկզբից ի վեր առաջին անգամ արձանագրել Է վաճառքների աճ

Սեպտեմբերին Եվրամիության երկրներում մարդատար ավտոմոբիլների վաճառքներն անցյալ տարվա նույն ժամանամիջոցի համեմատությամբ 3,1 տոկոսով աճել են: Ինչպես վկայում են Եվրոպայի ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA)՝ հոկտեմբերի 16-ին հրապարակված տվյալները, դա տարեսկզբից ի վեր վաճառքների ցուցանիշների աճի առաջին դեպքն Է: Ասոցիացիայի տվյալներով՝ անցած ամսին ԵՄ-ում վաճառվել է 933 987 ավտոմոբիլ, իսկ անցյալ տարվա սեպտեմբերին արձանագրվել է սոսկ 906 197 նոր փոխադրամիջոց:

Ըստ որում Ֆրանսիայում և Իսպանիայում դիտվում է պահանջարկի անկում 3 տոկոսով և 13,5 տոկոսով, մինչդեռ Իտալիայում և Գերմանիայում պահանջարկի զգալի բարձրացում է արձանագրվել (համապատասխանաբար 9,5 տոկոս և 8,4 տոկոս): Այս տարվա ինն ամսում ԵՄ-ում մարդատար ավտոմոբիլների պահանջարկը նվազել է 28,8 տոկոսով, հունվարից մինչեւ սեպտեմբեր վաճառվել է շուրջ 7 միլիոն ավտոմեքենա, ինչը 2,9 միլիոնով պակաս Է, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում: Եվրամիության երկրների խոշորագույն շուկաների թվում ցուցանշների ամենամեծ նվազումն արձանագրվել է Իսպանիայում (-38,3 տոկոս ) և Իտալիայում (-34,2 տոկոս): ԵՄ-ում Lada ավտոմոբիլների վաճառքները երեք եռամսյակում նվազել են ավելի քան կիսով չափ՝ 3 913-ից մինչեւ 1 811 ավտոմեքենա, այս տարվա սեպտեմբերին վաճառվել է Ռուսաստանի խոշորագույն արտադրողի սոսկ 67 փոխադրամիջոց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share