Տնտեսական

2020 թվականին Չինաստանի ՀՆԱ-ն 0,7 տոկոսով աճել Է, չնայած համավարակին

Չինաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպերը, նույնիսկ չնայած նոր կորոնավիրուսի համավարակին, հունվարից մինչեւ սեպտեմբերը ներառյալ եղել են դրական՝ կազմելով 0,7 տոկոս: Այդ մասին հայտնում է ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչությունը:

Ինչպես ճշտված է զեկույցում, որը տարածվել է մամուլի ասուլիսում, համաճարակի բացասական ներգործությունից Չինաստանի տնտեսության վերականգնման ֆոնին երրորդ եռամսյակում դինամիկան եղել է Էլ ավելի հուսադրող՝ 4,9 տոկոսի մակարդակում: 2019 թվաանի հուլիս – սեպտեմբերին համապատասխան ցուցանիշը կազմել է 6 տոկոս: Ինչպես ճշտված է փաստաթղթում, Չինաստանի տնտեսության մասշտաբներն ինն ամսում գերազանցել են 72,27 տրիլիոն յուանը (ընթացիկ փոխարժեքով մոտավորապես 10,7 տրիլիոն դոլար):

Նշված ժամանակահատվածում ագրարային հատվածն ավելացել է 2,3 տոկոսով՝ մինչեւ 4,81 տրիլիոն յուան (շուրջ 717 միլիարդ դոլար), արդյունաբերությունը՝0,9 տոկոսով՝ մինչեւ 27,42 տրիլիոն յուան (4,1 տրիլիոն դոլար), ծառայությունների ոլորտը՝ 0,4 տոկոսով՝ մինչեւ 40,04 տրիլիոն յուան (5,9 տրիլիոն դոլար): ՉԺՀ-ի ՀՆԱ-ի աճի տեմպերն աստիճանաբար դանդաղում են: 2017 թվականին դրանք կազմել են 6,8 տոկոս, 2018-ին նվազել են մինչեւ 6,6 տոկոս, իսկ 2019 թվականին, երբ երկրի տնտեսության ծավալը կազմել է 99 տրիլիոն յուան (շուրջ 14,4 տրիլիոն դոլար)՝ մինչեւ 6,1 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share