Տնտեսական

ՏՀՏԳՄ-ն մտահոգություն է հայտնում Ռալֆ Յիրիկյանի մասին իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածման կապակցությամբ

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը իր խորը մտահոգությունն է հայտնում միության տնօրենների խորհրդի անդամ, Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկման, իրավական որևէ գործընթացում ներգրավվածության վերաբերյալ ամբողջությամբ կեղծ, և իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածման կապակցությամբ:

Վիվա-ՄՏՍ կազմակերպությունը պաշտոնապես հերքել է նման կեղծ լուրերի իրականությանը չհամապատասխանելու փաստը:

ՏՀՏ գործատուների միությունը խստորեն դատապարտում է այն երևույթը, որ մեր հայրենիքի համար այս օրհասական պահին գտնվում են մարդիկ, որոնք միտումնավոր կեղծ լուրեր են տարածում։ Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, զերծ մնալ վերջիններիս տարածումից և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Վստահ ենք, որ հայ ժողովրդի արժանի զավակ Ռալֆ Յիրիկյանը իր հայրենանվեր գործունեությամբ վայելում է հասարակության վստահությունը, սերն ու հարգանքը։

Share