Տնտեսական

Վարչապետը հույս ունի, որ ՀՀ տնտեսությունը դրական կարձագանքի թուրքական ապրանքների ներկրման արգելքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանի տնտեսությունը դրական կարձագանքի թուրքական ապրանքների՝ ՀՀ ներկրման արգելքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին վարչապետը նշել է «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Լրագրողը նկատել է, որ 2021թ. հունվարից Հայաստանը Թուրքիայից ապրանքների ներկրման վրա արգելք է դրել, և հրապարակված ցանկի համաձայն՝ այնտեղ տարբեր ոլորտների մեծ թվով անուն ապրանքներ են ընդգրկված: Հարցին՝ ո՞րքան բացասական ազդեցություն կունենա այն հայկական տնտեսության վրա, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Մենք հույս ունենք, որ դրական ազդեցություն կունենա: Դա շատ կարևոր քաղաքական որոշում է: Մեր տնտեսությունը պետք է արձագանքի Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը»:

Share